Վրաստանի տարածքով Ադրբեջան զենքի տարանցման մասին լուրերը ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:
«Խոսքը տեսանյութի մասին է, որը մի քանի օր է՝ տարածվում է ինտերնետի վրացական և հայկական հատվածներում: Երևում են զրահամեքենաներ, իսկ տեսանյութում պատկերված անձն ասում է, որ այդ տեխնիկան իբր գտնվում է վրացական Բորժոմի քաղաքում, և գնացքով ուղարկվում է Ադրբեջան:
«Վերջերս տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ իբր Վրաստանի տարածքով զենք է ուղարկվել Ադրբեջան, ինչը միանշանակ ապատեղեկատվություն և կեղծ լուր է: Ես ուզում եմ հայկական կողմին և ամբողջ բնակչությանը կոչ անել չտրվել այդ ապատեղեկատվությանը»,- Դարսալիայի խոսքերը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան ռազմական բեռների փոխադրումը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ