ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կեղծ տեղեկատվության դեպքերի մասին․
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։
Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3299011693468301
Էլեկտրոնային հասցեից, որում ներառված են ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունն ու ազգանունը, տարածվել է իբրեւ թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչը: «Կոչի» վերջում այսպիսի արտահայտություն կա. «Մենք կորցրեցինք Արայիկ Հարությունյանին եւ Դավիթ Տոնոյանին»:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3299020546800749