Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին իրենց ռեակցիան՝ տուն եմ ուզում. պատերազմից տուժած երեխաները (տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2020 15:25

Սեպտեմբերի 27-ին Դիանան պետք է եկեղեցում լիներ, ու ինչպես բոլոր կիրակի օրերը, պետք է երգեր, բայց այդ կիրակին տարբերվեց մյուսներից… այդ կիրակի Դիանան չերգեց… ասում է՝ հասցրել է միայն Աստվածաշունչն իր հետ վերցնել։ Հայրը պատերազմի դաշտում է, մայրը՝ Ստեփանակերտում, սպասում է հորը։

Սեպտեմբերի 28-ին Դիանան մի խումբ արցախցի երեխաների հետ տեղափոխվել է Երևան։
Դիանայի հետ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել նաև 10-ամյա Եվան. սեպտեմբերի 27-ի առավոտն այսպես է հիշում. «Ես պատուհանի մոտ եմ քնում. պատշգամբում դրված ծաղկամանները, ծաղիկները վեր էին թռնում, ես շատ վախեցա, իմացա թե երկրաշարժ է, հետո կրակոցների ձայնը եկավ, շատ վախեցանք, իրերը հավաքեցինք եկանք Երևան»։

Արցախից Երևան ժամանած երեխաների հետ որպես արտ-թերապիա անցկացնում են նկարչությունը: Նկարչության ուսուցչուհի Մարիամ Դաշտոյանն ասում է` երեխաներից շատերը վախեցած էին. «Առաջին իրենց ռեակցիան էր՝ տուն եմ ուզում։ Անգամ երբ ներկայացման էինք տանում, ասում էին՝ չեմ ուզում, ես տուն եմ ուզում։ Ընտրել ենք նկարչությունը, որպեսզի գույների միջոցով հասկանանք, թե իրենք ինչ են մտածում, ինչ հոգեվիճակում են, ինչը չեն արտահայտում»:

Երեխաներն իրենց նկարներում հիմնականում օգտագործում են երկնագույնը. Պատկերում են կապույտ ու ջինջ երկինք, որը խորհրդանշում է խաղաղություն: Նրանց ցանկությունը մեկն է, որ նկարներում պատկերված ջինջ երկինքը լինի նաև Արցախում:

«Ուզում եմ, որ բոլոր արցախցիները լինեն առողջ, Արցախը լինի անկախ պետություն ու ոչ ոք չկարողանա մեզ հետ թշնամի լինել, բոլորին հաղթենք»: Սա էլ 11 տարեկան Տիգրանի երազանքն է:

Տեսանյութը՝  ՀԼԱ և Ա1+-ի, հեղինակ` Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այս տեսանյութի պատրաստմանն աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031