Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:
Հ.գ.
Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպագանդայի վրա:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է:
Վահրամ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/4071276372889519