Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՀ-ում խաղաղապահների տեղակայման թեմա չի քննարկվում». Նելլի Բաղդասարյան

Հոկտեմբեր 04,2020 14:20

«Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղապահների տեղակայման թեմա չի քննարկում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:

Երեկ խաղաղապահների հարցին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, վարչապետը պատասխանել էր. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Ավելի ուշ թեմային անդրադարձել էր նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով. «Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ»:

«ԱՀ պաշտպանության պրոֆեսիոնալ բանակը շարունակում է ամենաբարձր մակարդակով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»,- ասաց Նելլի Բաղդասարյանը՝ հավելելով, որ ԱՀ կողմից բնական է համարվում խաղաղապահների թեմայի ակտիվացումը արտաքին խոսույթում, բայց դրա անհրաժեշտությունն Արցախում չեն տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031