Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե հայկական կողմի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին: Պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցին՝ ի՞նչ է դա նշանակում՝ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ասաց. «Կարծում եմ, Ադրբեջանի ՊՆ նախարարն իր «խորը» զինվորական գիտելիքներով երեւի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, արդեն իսկ Վարդենիսի շրջանում բնակավայրերը հրետակոծվել են, օգտագործվել է ծանր հրետանի ու ԱԹՍ: Եթե դա իր համար դեռեւս մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացութուններն անեն»:
Ադրբեջանի ՊՆ նախարարը էլի մեղադրանք էր հնչեցրել, թե ՀՀ տարածքից հրթիռակոծվել են ադրբեջանական բնակավայրերը: Այս առնչությամբ Դավիթ Տոնոյանն ասաց. «ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որեւիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռեւս: Եթե Ադրբեջանի զինված ուժերի, մասնավորապես ռազմաքաղաքական ղեկավարության համար Սեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր է, մեր Պաշտպանության բանակի Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են եւ Ադրբեջանի համար սարսափելի հտեւանքներ են լինելու, սարսափելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ