Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Հայկը ջախջախում է Բելին, ժողովո՛ւրդ ջան». Ամերիկաբնակների ցույցին է միացել աշխարհի չեմպիոնը

Հոկտեմբեր 04,2020 13:23

Ամերիկաբնակ հայերի բողոքի ցույցը CNN-ի մոտ շարունակվում է: Ամերիկահայ երգիչներից մեկը հորդորեց ամոթանքներ տալ Թուրքիային, CNN-ին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու կեղծ լուրեր հրապարակելու համար: Նա զարմանք հայտնեց՝ ԱՄՆ-ում մի հոգի ՃԵԿ կանոն է խախտում, ողջ ոստիկանությունը գնում է այդ մեկի հետեւից ու բոլոր ԶԼՄ-ները լուսաբանում են, իսկ այս անմարդկային պատերազմը չեն լուսաբանում:

Հովհաննես Բալյանի խոսքով՝ «Այսօր Հայկը ջախջախում է Բելին, ժողովուրդ ջան ու մենք բոլորս Հայկի նիզակի եռաթեւի մի թեւն ենք: Ըստ Ավետարանի սրբազան եւ անխախտ խոսքի, առանց Գողգոթա չկա հարություն ու մենք մի շաբաթ է՝ անցնում ենք այդ գողգոթայի միջով՝ գնում ենք դեպի հարություն՝ ջախջախելով մահը: Մենք այսօր մահանում ենք, որ ապրենք հավիտյան»:

Աշխարհի չեմպիոն Յուրի Սարգսյանն է միացել ամերիկաբնակների ցույցին:

Ցուցարարները ձեւակերպեցին իրենց պահանջները՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս հանել, դադարել զենք տրամադրել այդ ագրեսոր երկրին՝ Ադրբեջանին: Նրանք «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածներ էին ասում՝ «ով քնած է, արթուն կացեք, ով արթուն է, ձի թամբեցեք, ով թամբել է, ելեք հեծեք, թուրքերի՛ն հեծեք, մենք դրանց…»:

Լոս Անջելեսում ապրող հայ կանայք, տատիկները սնունդ են մատակարարում ցուցարարներին, վերջիններս էլ հորդորում են մարդկանց, ով ինչքան կարող է, գումար ուղարկել Հայաստան համահայկական հիմնադրամին, որ հասնի մեր զինվորներին:

Մանրամասն՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031