Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերն էր զանգել, ասում էր, եթե ինձ չթռցնեք, կամավոր եմ թռչելու». ամերիկաբնակ հայերի ցույցը՝ CNN –ի շենքի մոտ

Հոկտեմբեր 04,2020 13:08

«Դուք փակում եք ձեր աչքերը ահաբեկչության վրա, որ այսօր Ադրբեջանն է իրականացնում»,- ամերիկաբնակ հայերի բողոքի ցույցի  ընթացքում հայտարարեց ցուցարարներից մեկը՝ դիմելով միջազգային հանրությանը:

Նշենք՝ CNN հեռուստաընկերության շենքի մոտ ամերիկաբնակ հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Նրանց միացավ նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ցուցարարները նաև դիմեցին եվրոպական երկրներին ու հայտարարեցին. «Եվրոպա, պետք է ոտքի կանգնես, քանի որ ահաբեկիչները հետո էլ Եվրոպա են գնալու»:

Նշենք, որ ամերիկաբնակ հայերն իրենց կոչերն արտահայտում էին նաև անգլերեն: Կեսկատակ-կեսլուրջ նաև այսպիսի հայտարարություններ էլ հնչեցին. «Իսկանդերն էր զանգել, ասում էր, եթե ինձ չթռցնեք, կամավոր եմ թռչելու»:

Կալիֆորնիա նահանգի մեր հայրենակիցները փաստեցին՝ միասնական մեկ մարմին են և hավաստիացրին՝ մենք էլ այստեղ ենք պայքարելու. «Սահմանին մեր զինվորները չեն հոգնում, մենք էլ չենք հոգնելու, նրանց կողքին ենք, հայն է միասնական: Թասիբով մի բռունցք պիտի դառնանք՝ զինվոր, թե ծեր, կամավոր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031