Ամերիկաբնակ հայերի բողոքի ցույցը CNN-ի մոտ շարունակվում է: Ցուցարարներին է միացել երգիչ Արմենչիկը:
Նա շնորհակալություն հայտնեց ցույցի կազմակերպիչներին. «Ձեր ցավը տանեմ, ողջունում եմ ձեզ: Մենք բոլորս անհանգիստ ենք, չենք կարում քնենք: Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ազգովի ոչ քուն ունենք, ոչ դադար, որովհետեւ սա վերաբերում է մեր երկրին, մեր հայրենիքին: Մենք ունենք մի հայրենիք՝ մի Արցախ ու մենք իրավունք չունենք այն կորցնելու: Այսօր CNN-ի շենքի մոտ ենք հավաքվել, էս fake news-ի մոտ, ուզում ենք ասել, որ ճիշտը մեկնաբանեք, ճիշտն ասեք, որ աշխարհը լսի: Մենք ագրեսոր չենք, արդար ենք, մենք մեր հողի համար ենք պայքարում, մե՛նք չենք հարձակվում, միշտ նրանք են հարձակվում, մենք մեր արդար, սուրբ հողն ենք ուզում պաշտպանենք»:
Արմենչիկը ծափահարեց մեր զինվորներին. «Կարեւոր չի՝ մեկը Հայաստանում, մեկը՝ Փարիզում, մենք այսօր Լոս Անջելեսում, ամեն մեկս մեր գործն ենք անում, սիրտներս ցավում ամ ուզում ենք թռնենք, գնանք հասնենք, բայց հավատացեք, մենք այստեղից էլ էլի մեծ գործ ենք անում»:
Արմենչիկը Արցախի մասին երգ երգեց:
Կարդացեք նաև
Ցուցարարները շնորհակալություն էին հայտնում Արմենչիկին՝ իրենց միանալու համար, վերջինս էլ հորդորեց նման բան չանել, քանի որ ինքն իր հայրենիքի համար է ոտքի ելել:
Նա հորդորեց մարդկանց միանալ իրենց՝ պահանջը տեղ հասցնելու համար. «Մեր պայքարը արդար է ժողովուրդ ջան»: Արմենչիկը կանչեց հատկապես իր գործընկեր երգիչ-երգչուհիներին. «Մինչեւ առավոտ այստեղ եմ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ