Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում փորձ է արվում ձեւավորել նոր աշխարհակարգ. Կարեն Օհանջանյան

Հոկտեմբեր 04,2020 12:52

«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Ղարաբաղում սովորական պատերազմ է, որը պայմանավորված է չկարգավորված ղարաբաղյան հակամարտությամբ, խորապես սխալվում են: Արցախում (Լեռնային Ղարաբաղում) փորձ է արվում ձեւավորել նոր աշխարհակարգ», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը:

Եվ այս նոր աշխարհակարգում, ըստ փորձագետի, Թուրքիան փորձում է Ադրբեջանի ձեռքով Լեռնային Ղարաբաղում պատերազմի միջոցով փոխել առկա կառուցվածքը եւ վերականգնել իր գերիշխող ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության ողջ տարածքում:

«Լեռնային Ղարաբաղում բախվել են տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների շահերը, ներառյալ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը: Արցախի ժողովուրդը մեր բնական գործընկերների աջակցությամբ եւ առաջին հերթին` հենվելով սեփական ուժերի վրա, կվերականգնի մարդկային արժեքների հաղթանակը ամբողջ աշխարհում: Առաջադեմ մարդկությունը պետք է կանգնի Արցախի կողքին, որն միայնակ է պաշտպանում մարդկային արժեքներն ողջ աշխարհում»,- ամփոփեց Կարեն Օհանջանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031