ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը
Հարց․ Ինչ արձագանք եք դուք ակնկալում Ուկրաինայից։
Շավարշ Քոչարյան. Չեզոք: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։
Մի փաստ բերեմ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։
Կարդացեք նաև
Հարց. Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածներ հասցնելու մասին։ Արդյոք տեղյակ եք, թե ինչ տեսակի զենք են կիրառել և կան արդյոք կորուստներ։ Եվ ինչ է կա ենթակառուցվածքների դեպքում։
Շավարշ Քոչարյան. Գիտեք, հարցը նրանում չէ, թե ինչ տեսակի զենքից են կրակել, այլ այն, որ կրակել են, և ոչ միայն Ստեփանակերտի ուղղությամբ, այլ ամբողջ բնակելի տարածքների ուղղությամբ, ներառյալ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Սրանք փաստեր են։ Իհարկե, երկու կողմից էլ զոհեր կան այդ ագրեսիայի արդյունքում։ Իհարկե, Ադրբեջանը կրում է անհամաչափ մեծ կորուստներ։ Սակայն բոլոր դեպքերում, իհարկե, այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ։ Առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքում առկա է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, իսկ առաջնագիծ նրանք ուղարկում են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին։
Հարց․ Դուք ապացույցներ ունեք թուրքական ներգրավվածության։ Եթե այո, ապա ինչպիսի։
Շավարշ Քոչարյան. Բազմաթիվ ապացույցներ, հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը մենք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում և մասնակցում են այս մարտական գործողություններին՝ թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։
Հարց․ Կցանկանայինք ձեզանից որքանով հնարավոր է շատ տեղեկանալ այլ երկրների դերակատարության մասին։ Մասնավորապես, Իսրայելի դեպքում, ինչու հետ կանչվեց դեսպանը։ Ինչպիսի դերակատարություն ունի Իսրայելը։ Ինչպես եք դուք այն գնահատում։
Շավարշ Քոչարյան. Հարցը նրանում է, որ Իսրայելից դեսպանը ետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է նրա հետ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր, սակայն երբ այդ զինամթերքը ուղարկվում է մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է։ Խոսքը դրա մասին է, դա վերաբերում է ցանկացած պետության, ոչ միայն Իսրայելին, որը մարտական գործողությունների թեժ պահին մեր հակառակորդին զենք է մատակարարում, այն դեպքում, երբ այն իր չուրաքանչյուր հարձակման ժամանակ անընդհատ զենք է կորցնում։ Այսինքն, դա նշանակում է, որ ռազմական գործողությունների ձգձգումը, հակառակ ՄԱԿ ԱԽ-ն խորհրդակցությունների ժամանակ արված կոչերին, հակառակ ԵԱՀԿ կողմից հնչած կոչին, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահները միանշանակ հայտարարեցին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։