Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիս Ալմագրոյի նամակը՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին․ Հակամարտության էսկալացիայի վերաբերյալ գոյություն ունի Ձեր պատասխանատվության պարզ ապացույց

Հոկտեմբեր 04,2020 12:26

Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի նամակն՝ ուղղված ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին։

Դեսպան,

Ես Ձեզ գրում եմ իբրև պատասխան 2020 թվականի սեպտեմբերի 27-ով թվագրված ձեր հաղորդագրության, որում դուք ներկայացրել եք ձեր արձագանքը Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական հարձակումների վերաբերյալ մեր հայտարարության կապակցությամբ։

Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք մոտից հետևել ենք Ձեր երկրի կողմից սպառազինությունների միակողմանի մրցավազքին․ դա խորը մտահոգության առիթ էր, որովհետև այն անկասկած Ադրբեջանի կողմից այս ագրեսիայի նախապատրաստությունն էր։

Հակամարտության էսկալացիայի վերաբերյալ գոյություն ունի Ձեր պատասխանատվության պարզ ապացույց։ Ֆրանսիայի կողմից ապացուցվել է այն պնդումը, որ Թուրքաիան ԻՊ-ի հետ ասոցացվող 300 իսլամիստների ուղարկել է հակամարտության գոտում միանալու ադրբեջանական զինուժին։ Նաև տագնապալի է այն, որ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը ևս հաստատել է Թուրիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների ներկայությունը։ Ավելին, «27-ի» Բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում, Եվրոպական ղեկավարները դատապարտել են ցանկացած արտաքին միջամտություն։ Հակամարտությանը թուրքական օդուժի ապացուցված մասնակցությունը միանգամայն դատապարտելի է։

Հայաստանն արդեն արտահայտել է իր պատրաստակամությունը համաձայնելու բանակցություններին, այժմ դա Ձեր պատասխանատվության վրա է՝ միջազգային խաղաղության և կայունության միջոցով համաձայնելու նույնն անելը։

Ավելին, այն հայտարարությունը, որին հղում եք անում Ձեր նամակում, արվել է Ամերիկյան Պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարության կողմից, ինչը ես պատիվ ունեմ ղեկավարելու և, որը պնդում է ռազմական ագրեսիայի նկատմամբ իր խիստ դատապարտումը, հատկապես այնպիսիների նկատմամբ, որոնք ուղղակիորեն ուղղված են եղել քաղաքացիական անձանց նկատմամբ․ կոչ ենք անում դադարեցնել պատերազմական գործողությունները։ Ես չեմ գտնում, թե նման հայտարարության բնույթը հակասում է ԱՊԿ-ի կամ ընդհանրապես Միացյալ Ազգերի կազմակերպության սկզբունքներին և արժեքներին։

Ժողովուրդների իննորոշման անկյունաքարային սկզբունքը Դուք որոշել եք արհամարհել։ Դուք արհամարհել եք մեկ այլ սկզբունք՝ հակամարտության խաղաղ կարգավորումը: Հայտարարության մեջ պարունակվող խաղաղության և կայունության խթանումը բացարձակապես համապատասխանում են ԱՊԿ-ի արժեքներին և գործունեությանը։

Այն, ինչ ես անհամատեղելի եմ համարում ինքնորոշման, խաղաղության և կայունության սկզբունքների հետ, դա վերջերս Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ ռազմական հարձակումներն են և բանակցային գործընթացում միջամտող ու սպառնացող արտաքին ուժերը: Հենց այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարություը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորված են եղել։ Համաձայն Հայաստանի կառավարության, քաղաքացիական անձանց նկատմամբ այս հանցավոր հարձակումները Ձեր երկրի ամբողջ տարածքում կառավարվում են թուրք զինվորական մասնագետների կողմից։ Ինչպես մենք ընդգծել ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ի մեր հայտարարությամբ՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ, իբրև ռազմական թիրախներ հարձակումը պետք է պատժվի, այն զինված հակամարտությունը կարգավորող հիմնական կանոնների լիակատար խախտում է։

ԱՊԿ-Ի Գլխավոր քարտուղարությունը պնդում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի վերաբերյալ իր վերջին հայտարարությունը և վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդությամբ բնակցային գործընթացը փրկելու և վերաակտիվացնելու անհրաժեշտությունը։ Մենք հավատում ենք, որ այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի և Հելսինկյան համաձայնությունների վրա հիմնված բանակցային գործընթացի միջոցով։

Վերջապես Ես նորից կցանկանայի իմ սրտանց ցավակցությունները հղել ադրբեջանական և հայկական ուժերի բախումների զոհերի կապակցությամբ։

Ձերդ գերազանցություն, խնդրում են ընդունեք հարգանքիս հավաստիքը։

Լուիս ԱԼՄԱԳՐՈ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031