Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել. ԱԳ նախարարի տեղակալ

Հոկտեմբեր 04,2020 11:50

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հարցազրույցը հնդկական “WION” լրատվամիջոցին

Հարց․ Բախումների ընթացքում ի՞նչ տեսակի միջազգային աջակցություն եք ստանում: Գիտենք, որ տարածաշրջանը բաժանված է․ կան երկրներ, որ աջակցում են ձեզ, և կան այնպիսիք, որոնք չեն աջակցում, այստեղ խոսքը հատկապես վերաբերում է Թուրքիային։ Ուստի խնդրում ենք մանրամասներ տրամադրել ձեզ ցուցաբերվող աջակցության մասին, և հատկապես՝ ինչպես եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը։

Ավետ Ադոնց. Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել: Ակնհայտ է, որ անհրաժեշտ դե-էսկալացիա: Միջազգային հանրությունը, առաջնորդները լարվածությունը թուլացնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր են անում, սակայն այդ բոլոր կոչերը հասցեագրված են Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողություններում չափազանց մեծ է, և սա քաղաքական քարտեզի այս հատվածում նոր գործոն է: Նրանք գործնականորեն այնտեղ են, նրանք օժանդակում, աջակցում են Ադրբեջանին ոչ միայն քաղաքականապես, այլև շատ գործնականորեն. ես նկատի ունեմ նրանց ռազմական ներկայությունը, նրանց զենքերը, օդանավերը, դրոնները և, իհարկե, ռազմական անձնակազմը:

Հարց. Մենք լուրեր ենք ստանում Թուրքիայի կողմից այս մարտերին ջիհադիստների տեղափոխման վերաբերյալ: Ինչ կասեք այս առնչությամբ, այդ լուրերն արժանահավա՞տ են:

Ավետ Ադոնց. Դա հարցականի տակ չի դրվում: Եթե տարբեր անձինք, լրատվամիջոցներ, նույնիսկ որոշ երկրներ սկզբում որոշակի կասկածներ ունեին այդ հաղորդումների, սակայն, այժմ այդ կասկածները լիովին փարատվել են: Ես խոսում եմ ոչ միայն ջիհադիստներին, այլև Սիրիայի հյուսիսային հատվածի տարբեր վարձկանների մասին, որոնք հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան, և Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել այդ հավաքագրման գործընթացում: Թվերը տատանվում են հազարից հինգ հազարի միջակայքում, սակայն փաստերից ակնհայտ և ապացուցված է դառնում, որ նրանք արդեն իսկ այնտեղ են, կռվում են Արցախի ժողովրդի, Արցախի Պաշտպանության բանակի դեմ:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031