Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքի լամուկը

Հոկտեմբեր 04,2020 12:00

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Թուրքիայի վարձկանները միացել են Ադրբեջանի զինված ուժերին՝ Արցախի դեմ կռվելու նպատակով: Իսկ սեպտեմբերի վերջին Ադրբեջանն ու վարձկաններն արդեն հարձակվել են Հայաստանի վրա, ավելի կոնկրետ՝ Վարդենիսի վրա: Զարմանալի է, որ հայերս զարմանում ենք, որ այս մարտերում վարձկանները մարտնչում են՝ կռվելով Արցախի ու Հայաստանի զինված ուժերի դեմ, չնայած, այնքան էլ ճիշտ ու տեղին չէ ասել՝ մարտնչում են: Այլ ավելի ճիշտ կլինի, եթե իրականությունն ասենք՝ 1500-2000 դոլար վարձավճարով կռվում են Արցախի ու Հայաստանի զինված ուժերի դեմ, որոնց մեծ մասը կամավորներ են, որ ինքնակամ ու անձնազոհությամբ իրոք մարտնչում են՝ հանուն իրենց նվիրական ու սիրելի հայրենիքի:

Չնայած շատերն այս օրերին ընթացող պատերազմը համեմատում են նախորդ քառօրյա ու մի շարք այլ մարտերի հետ, բայց մենք այս աննախադեպ մասշտաբի պատերազմն ու նրա մեջ Թուրքիայի վարձկանների մասնակցությունը համարում ենք միանգամայն բնական ու միանգամայն տրամաբանական, և, ընդհակառակը, համարում ենք, որ զարմանալի է, որ առ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան միասնական մասնակցություն չեն ունեցել, որովհետև մենք լավ գիտենք, որ թուրքերն ու ադրբեջանցիք, փաստորեն, նույն ազգն ու նույն ժողովուրդն են, և, ըստ այդմ, փաստորեն, Թուրքիան ու Լենին-Ստալինյան հորինովի ու արհեստական երկիր Ադրբեջանը նույն երկիրն են, և մեր մեծերն ընդհանրապես ու մշտապես ադրբեջանցիներին «թուրք» են անվանել, և «թուրքը», փաստորեն, մեր մեծի ու մեր փոքրի համար հայհոյանքի ու անպատվության պես բան է եղել, և թուրքի որդուն ու թուրքի հետնորդին մերոնք «թուրքի լամուկ» են անվանել: Դա մենք բոլորս գիտենք, և դա, ըստ ամենայնի, մեզնից շատ ավելի լավ գիտի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով, ըստ ամենայնի, իրեն «թուրքի լամուկ» է համարում և բոլորեքյան ցուցադրում ու ապացուցում է դա:

Չնայած մենք, ի տարբերություն իրենց, պատերազմասեր չենք, ու, ընդհակառակը, խաղաղասեր ենք, այդուհանդերձ, այս աննախադեպ ու մասշտաբներով բացառիկ պատերազմում մեզ համար չափազանց կարևոր բաներ պարզեցինք ու բացահայտեցինք՝ առաջին հերթին հենց մեր կամավորականների գոյությունն ու առկայությունը տեսնելով: Նաև տեսնում ու գիտակցում ենք, որ աշխարհը տեսնում ու հասկանում է, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչությունը լրջագույն վտանգ է աշխարհի համար: Այդ մասին ահազանգել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով այդ մասին ասել է նաև Թրամփին, Պուտինին և կարևորագույն այլոց: Այս մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, որ այս գլոբալ պատերազմի ընթացքում մեր դիվանագիտությունը լրջագույն հաղթանակ տարավ, որովհետև աշխարհի դիվանագիտական համապատասխան մարմինները լրջորեն մեղադրում են Թուրքիային ու Ադրբեջանին՝ Արցախի ու Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծելու մեղադրանքով:

Այս գլոբալ պատերազմի ընթացքում ևս մի շարք կարևորագույն հարցեր պարզեցինք մեզ համար: Պարզեցինք՝ ովքեր են մեր դաշնակիցները, և ովքեր՝ ընդհակառակը: Պարզեցինք, որ մշտապես ու միանշանակ Իրանն է մեր դաշնակիցը, ու նաև պարզ դարձավ, որ, օրինակ, Վրաստանը ոչ միշտ է մեր դաշնակիցը: Այսուհանդերձ, ամենա ոգեւորիչը մեր երիտասարդներն են, ովքեր, էլի ենք ասում, մշտապես պատրաստ են կամավոր գրվել՝ առանց հաշվի առնելու, որ կարող են իրենց կյանքը զոհաբերել՝ հանուն Արցախի ու հանուն հայրենիքի:

Չնայած Թուրքիայից վարձկանների օգնությունն Ադրբեջանին զգալի ու նշանակալի է, այդուհանդերձ, Ադրբեջանից ներմուծված այդ վարձկանները լրջագույն խնդիր են հենց իր՝ Ալիևի համար, քանզի վարձկանների մեծ մասը ալկոհոլիկներ ու կնամոլներ են, ովքեր լրջագույն խնդիրներ են առաջացնում Ադրբեջանի ղեկավարության համար: Մինչդեռ Հայաստանի կամավորները ոչ միայն Արցախի ու Հայաստանի ռազմական ղեկավարներին են ոգեւորում ու ոգեշնչում, այլև ոգեւորում ու ոգեշնչում են մեր ողջ ժողովրդին, և հատկապես ու առանձնապես նրանց, ովքեր ևս պատրաստ են կամավոր զինվորագրվելու և Հայաստանի ու Արցախի զինկոմիսարիատների առջև մեծ հերթեր են գոյացնում ու առաջացնում: Այսուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգնություն չեն մուրում ոչ ՀԱՊԿ-ից, ոչ անձամբ Պուտինից և ոչ էլ այլ որևէ մեկից և հակված են այս գլոբալ պատերազմը հիմնականում ինքնուրույնաբար հասցնել վերջնական հաղթանակի, որին անձամբ իրենք մեր կամավորներն ու մեր ողջ ժողովուրդը հավատում են: Եվ մեր ժողովրդի ու մեր բոլորի անխափան ու աներեր հավատը նույնպես բխում է առաջին հերթին մեր զինվորագրված ու մեր զինվորագրվելիք երիտասարդության մշտական պատրաստակամությունից, և մենք իրավունք չունենք օրինակ չվերցնել մեր օրինակելի երիտասարդներից, որոնց ոչ ոք չի փորձում ու չի կարող վարձկան դարձնել:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031