«Փառք ու պատիվ հայ զինվորին», «Հայ եմ ես, իմ հայրենիքը կկոչվի Հայաստան»,- այս պահին ամերիկաբնակ հայերը բողոքի ցույց են անում CNN-ի շենքի մոտակայքում:
Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի:
Նաև դիմեցին հայ եկեղեցու ղեկավարությանը՝ ասելով թե քնած եք, արթուն կացեք, եկեք այստեղ և լուսացրեք մեզ հետ:
Դիմեցին նաև հյուպատոսին և համայնքի բոլոր հայտնիներին՝ հորդորելով միանալ իրենց:
Կարդացեք նաև
Ցուցարարներից մեկը հայտարարեց. «Այսօրվա հավաքը նրա համար է, որ միջազգային լրատվամիջոցները մեկ բան հասկանան, որ պետք է տեռորիստների կողմը չկանգնեն և կանգնեն Հայաստանի, Արցախի կողքին: Լինի MBC-ն, թե CNN-ը ամբողջովին հակառակ ինֆորմացիա են տրամադրում: Մենք պարալիզացնելու ենք մինչև առավոտ»:
Մեկ ուրիշ ցուցարար էլ ընդմիջեց մյուսի խոսքը ու հայտարարեց. «Պիտի հօդս ցնդեն, պիտի գնանք առաջ, մենք թասիբով ժողովուրդ ենք»:
Ցույցի ընթացքում ցուցարարները երգեցին «Գետաշեն», «Պիտի գնանք» երգը, հնչեցին նաև «Նիկոլ, Նիկոլ» կոչեր, «Փառք Արայիկ Հարությունյանին» կոչեր: «1915 never again», «Genocide never again», «We want peace», «We want justice».
Մանրամասն՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկաբնակ հայերը փակել էին Հոլիվուդի 101-րդ մայրուղին:
https://www.facebook.com/aram.araratyan/videos/3413901098686605/
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ