«Շատ եմ սիրում որսալ ադրբեջանցի քարոզիչներին` իրենց «փաստերի» վրա: Օրինակ` երեկ գրել էին, թե իբր ոչնչացրել են հայկական կողմի 230 տանկ: Ինչ խոսք, տպավորիչ հաջողություն է, բայց չէ՞ որ սրանք հայկական կողմի տրամադրության տակ գտնվող տանկերն են»,-գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նա վկայակոչելով Վիքիփեդիան՝ նշել է, որ եթե հավատալու լինի այդ աղբյուրին, ապա հայկական կողմը Արցախում 250-300 տանկ ունի, իսկ ըստ այլ աղբյուրների՝ 320-350:
«Պրոֆեսիոնալ խաբեբաներ» անվանելով ադրբեջանական կողմին՝ Լապշինը հավելում է. «Եթե ոչնչացվել է 230 տանկ, ապա հավատալու դեպքում միջազգային աղբյուրներին՝ մնացել է 20-ից մինչեւ 130-ը: Եվ եթե հաջորդ օրերին ադրբեջանցիները գրում են, որ հայկական կողմի ոչնչացված տանկերի թիվը գերազանցել է այս ցուցանիշը (մնացել է 20-ից մինչեւ 130), ուրեմն իրենք, մեղմ ասած, լավ չեն մաթեմատիկայից»,-հեգնում է բլոգերը ու ընդգծում, որ ադրբեջանցիները հայկական կողմի հրետանային համակարգերի մասով եւս կեղծում են թվերը:
«Ադրբեջանցիները պնդում են, որ ոչնչացրել են 250 միավոր: Սա գովելի է, քանի որ հայերը, եթե հավատալու լինենք բաց աղբյուրներին, ունեն 44 Գրադ կայանք եւ 140 հրետանային համակարգ: Ըստ ադրբեջանցիների, ստացվում է՝ Ադրբեջանի մեծաթիվ բանակը ավելի շատ տեխնիկա է ոչնչացրել, քան ունեին հայերը: Նման բան չի հաջողվել աշխարհի ոչ մի երկրի՝ սա, փաստորեն, ադրբեջանական know-how է: 1973 թ. Եգիպտոսի բանակը կարողացել է ոչնչացնել 560 իսրայելական ինքնաթիռներից 1000-ը: Հիմա չգիտեմ՝ ծիծաղեմ, թե լաց լինեմ»,- ադրբեջանական քարոզիչների անհաջող ստերը ծաղրել է Լապշինը:
https://www.facebook.com/photo.php?fbid=350395139532655&set=a.107312807174224&type=3&theater
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ