Ամերիկաբնակ հայերը փակել են Հոլիվուդի 101-րդ մայրուղին: Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի, որոնք ուղղված են խաղաղ Արցախի բնակչության դեմ:
Լոս Անջելեսի հայերը կոչ են անում զսպել ադրբեջանաթուրքական արյունոտ գործողությունները, եւ հեռու մնալ Արցախից ու Հայաստանից:
«Դա բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր է արժենում, որոնք փորձում են պաշտպանել իրենց պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Փողոցը փակած հայերը հայտարարում են, որ թույլ չեն տա ցեղասպանություն իրականացնել 21-րդ դարում: Ցուցարարները կրում են Արցախի եւ Հայաստանի դրոշները: «Պայքար մինչեւ վերջ»,-վանկարկում են նրանք:
Կարդացեք նաև
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փակվել են Հոլիվուդը հատող տասնյակ փողոցներ, որոնք ձգվում են մի քանի կիլոմետր: Ցուցարարները բողոքում են, որ CNN-ը եւ մյուս առաջատար լրատվամիջոցները չեն լուսաբանում: Ցուցարարների մի մասն էլ CNN-ի գրասենյակի մոտ է:
«Եթե այսպես շարունակվի, փակելու ենք նաեւ 405-րդ մայրուղին, չենք նահանջելու… Տղերքը սահմանին են պոստ պահում, մենք այստեղ…Այս իրավիճակը պետք է լինի ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում, մի քանի ժամում ստիպեցինք, որ լրատվական ուղղաթիռ գա եւ ակցիան լուսաբանվի տեղական լրատվամիջոցների կողմից»,-հայտարարեց նախաձեռնող խմբի անդամներից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/fox11la/videos/368478847893499/?v=368478847893499
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ