Եվրախորհրդարանի Group of the European Peoples Party-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր (ÖVP) Լուկաս Մանդլի, Եվրախորհրդարանի Identity and and Democracy Group-ի անդամ, Ավստրիայի ազատական կուսակցության պատգամավոր Հարալդ Վիլիմսկիի, Ավստրիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր (SPÖ) Յորգ Լայխտֆրիդի հայտարարությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման վերաբերյալ։
Լուկաս Մանդլ (Lukas Mandl), Եվրախորհրդարանի Group of the European Peoples Party-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր (ÖVP). «ԵՄ գագաթաժողովը պետք է պատժամիջոցներ նախապատրաստի Թուրքիայի համար»
Անդամակցության բանակցությունները հայտարարել ավարտված. Էրդողանի ռեժիմի համար ԵՄ ֆինանսական աջակցություն չտրամադրել:
Բրյուսել (OTS)- «Էրդողանի ռեժիմն ակնհայտորեն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան դառնա տարածաշրջանում լարվածության թեժացման կենտրոն՝ հաշվի չառնելով կորուստները և ԵՄ-ի հետ հարաբերությունները: ԵՄ պետություններ Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատումից, ավելին՝ Լիբիայում և Սիրիայում կասկածելի պատերազմական առաքելություններից հետո, Թուրքիայի նախագահն այժմ սրում է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բռնկված պատերազմը: Նման ռեժիմի հետ չպետք է բանակցություններ սկսվեն անդամակցության շուրջ, և Թուրքիայի այս ղեկավարության համար չպետք է հատկացվեն ԵՄ գումարներ նախաանդամակցական օգնության տեսքով: ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարներն այժմ ստիպված են վերագնահատել հարաբերությունները Թուրքիայի հետ»,-նշում է Եվրախորհրդարանում Ավստրիայի ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խոսնակ Լուկաս Մանդլը ԵՄ-գագաթաժողովի նախաշեմին։
Կարդացեք նաև
«ԵՄ անդամ պետությունների նկատմամբ անընդունելի պահվածքի պատճառով՝ ներառյալ պատերազմի սպառնալիքները, ԵՄ պատժամիջոցները պետք է անհապաղ նախապատրաստվեն: Դրանք պետք է ուժի մեջ մտնեն անհապաղ, եթե Հունաստանի հետ բանակցությունները հերթական անգամ Թուրքիայի ղեկավարության կողմից ընդամենը շեղող մանևրի բնույթ ունենան: Եթե Էրդողանը շարունակի խախտել միջազգային օրենսդրությունն ի վնաս ԵՄ անդամ պետություններ Հունաստանի և Կիպրոսի, ապա տրամաբանական հետևանքը կլինի արդյունավետ պատժամիջոցները», – նշում է Մանդլը: «Ես նաև խրախուսում եմ Կիպրոսի մեր ընկերներին դադարեցնել Բելառուսի անարդարության ռեժիմի դեմ պատժամիջոցների արգելափակումը»:
«Մենք ի սկզբանե թերահավատորեն էինք վերաբերվում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցություններին: Բայց Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը վաղուց հրաժարվել է ԵՄ-ի հետ համագործակցության ուղուց և առճակատում է: Նրանք կասկած չեն թողնում, որ այդ անդամակցության բանակցությունները ի վերջո պետք է խզվեն: Նախապատրաստական օգնության աստիճանական կրճատում մի քանի միլիոն եվրոյով, սակայն դա դեռևս բավարար չէ։ Այստեղ մեզ պետք է հստակ մոտեցում ունենանք այս բարդ հարևանի հետ գործ ունենալիս»,-նշում է Մանդլը, ով երբեք չի զլացել ընդգծել. «Թուրքիայի քաղաքացիները, ինչպես բոլոր մարդիկ, մարդկային ընտանիքի արժեքավոր անդամներ են: Ես զորակցում եմ նրանց: Մի օր նրանց հետ կարող է և կլինի լավ համակեցություն: Նրանցից շատերը չեն սատարում իրենց պետության ղեկավարությանը: Թուրքերն արժանի են ավելի լավ կառավարության»։
Հարալդ Վիլիմսկիի (Harald Vilimsky), Եվրախորհրդարանի Identity and and Democracy Group-ի անդամ, Ավստրիայի ազատական կուսակցության պատգամավոր (FPÖ). «Միանգամայն անհասկանալի է, որ Բրյուսելը դեռ կառչած է անդամակցության ֆանտազիայից»
«Եթե այսօր մեկնարկող ԵՄ գագաթաժողովի օրակարգում է Թուրքիայի ռազմավարության վերաբերյալ բանավեճը, ապա դա վերջապես հնարավորություն կընձեռի վերջ դնել անդամակցության բանակցություններին մեկընդմիշտ»,- նշում է Եվրախորհրդարանում ավստրիական պատվիրակության ղեկավար Հարալդ Վիլիմսկին: «Վերջին մի քանի տարիների ընթացքում Էրդողանի ռեժիմը մի շարք պատճառներ ստեղծեց նման քայլի դիմելու համար: Միանգամայն անհասկանալի է, թե ինչու ԵՄ-ն դեռ կախված է Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ վարելու ֆանտազիայից»,-նշում է Վիլիմսկին: «Էրդողանի օրոք Թուրքիան վերածվել է ավտորիտար ռեժիմի, որն ապակայունացնում է տարածաշրջանը իր ռազմական արկածախնդրությամբ, ինչպես՝ Իրաքում, Սիրիայում կամ վերջերս Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության հարցում: «Էրդողանը միգրանտներին օգտագործում է որպես ԵՄ դեմ ճնշման միջոց, Հունաստանին սպառնացել է պատերազմով և թշնամացնում է ԵՄ-ում բնակվող իր հայրենակիցներին: Դրա պտուղներին մենք ականատես ենք եղել ամռանը Վիեննայում»,- նշում է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավորը։
«Վատն այն է, որ Թուրքիան դեռևս Բրյուսելից ստանում է 168 միլիոն եվրոյի օգնություն: Ընդ որում, 150 միլիոնը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման նպատակով, ինչը գրեթե ցինիկ է թվում Էրդողանի ռեժիմի պայմաններում», – նշում է Վիլիմսկին: Միայն վերջերս Գերմանիայի ԱԳՆ զեկույցում Թուրքիայի վերաբերյալ նշվում են այդ երկրում ժողովրդավարական հիմնարար իրավունքների պաշտպանության մասին դատապարտող փաստեր:
«Թուրքիան նույնիսկ չի կարող համապատասխանել Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին: Ավելի քան 80 միլիոն բնակիչ ունեցող իսլամական երկիր հյուրընկալել ցանկանալը խելահեղ գաղափար է: Ժամանակն է վերջապես վերջ տալ այս սխալ ճանապարհին», – նշում է Վիլիմսկին:
Յորգ Լայխտֆրիդի (Jörg Leichtfried), Ավստրիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր (SPÖ) . «Ավստրիան և ԵՄ-ն պետք է ճնշում գործադրեն Լեռնային Ղարաբաղում լարվածության սրացումը կանխելու համար»
SPÖ-ի Եվրոպայի հարցերով խոսնակը ԵՄ այսօրվա գագաթաժողովին ընդառաջ դիմել է Դաշնային կառավարությանը: «Կիրակի օրվանից կրկին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ զինված բախումը: Զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Առանց միջազգային միջնորդության անհնարին է վերջ տալ բռնությանը: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ԵԱՀԿ-ի և «ԵՄ Արևելյան գործընկերության» անդամ պետություններ են: Յորգ Լայխտֆրիդն իր ուղերձում դիմում է Ավստրիայի կառավարությանը. «Ավստրիայի դաշնային կառավարությունը ԵՄ մակարդակով պետք է հանդես գա անհապաղ դեէսկալացիայի, երկու կողմերից հրադադարի և քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու նախաձեռնությամբ: Հակամարտության լուծմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ: Պետք է կանխել հետագա մարդկային զոհերը»:
«Միջազգային հանրությանը կոչ է արվում անել հնարավորը՝ այս հակամարտությունը միջնորդության և քաղաքական լուծման միջոցով դադարեցնելու համար: Ավստրիան պետք է ջանքեր ներդնի միջնորդի դերում հանդես գալու համար», – նշում է պատգամավորը։
Լեյխտֆրիդը միաժամանակ ԵԱՀԿ-ին կոչ է անում աշխատել հակամարտությանը տևական լուծում տալու ուղղությամբ: Որպես առաջին քայլ նշվում է հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար միջազգային դիտորդների տարածաշրջան ուղարկելը: Այլ պետությունների արտաքին միջամտությունը, որոնք նպատակ կունենան ավելի սրել հակամարտությունը, ոչ արդյունավետ են և չպետք է հանդուրժվեն: