Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում հին էթնիկական հակամարտության նոր վտանգները. «Նյու Յորք թայմս»

Հոկտեմբեր 04,2020 00:57

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» օրաթերթն այսօր, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին, ու որոշ մանրամասնություններ հայտնելով օրվա իրադարձությունների ու հակամարտության պատմության մասին, նշում է, որ այժմ կա նախկինի համեմատ մի հստակ տարբերություն` ավանդաբար ռուսական ազդեցության գոտում իր էթնիկ թուրք դաշնակիցների` ադրբեջանցիների նկատմամբ Թուրքիայի աջակցությունը:

Թերթը գրում է, որ այս մարտերը սկսվեցին այն ժամանակ, երբ Թուրքիան «աստիճանաբար ավելի մեծ մկան» է ցուցադրում Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, եւ ավելի վտանգում տարածաշրջանի անվտանգությունը: «Կորոնավիրուսի համաճարակի պատճառով միջազգային միջնորդները բաց թողեցին ամռան ընթացքում այստեղ արդեն իսկ կուտակվող լարվածությունից բխող ազդանշանները գնահատելու կարեւորությունը»,- գրում է թերթը` վկայակոչելով վերլուծաբանների տեսակետները:

Իր ընթերցողներին «Նյու Յորք թայմսը» հիշեցնում է պատմության այն հատվածը, երբ անկախություն հռչակելուց հետո հայկական անկլավը կանգնեց պատերազմական պայմաններում կործանման եզրին, սակայն իր մարտիկների ջանքերով կարողացավ հաղթական մի շարք գործողությունների արդյունքում գրավել Ադրբեջանի ընդարձակ տարածքներ:

«Լարվածությունը մեղմելու հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նախկին համագործակցությունը սակայն սկսեց մարել, երբ երկու երկրներն ավելի ընդգծված կերպով արտահայտեցին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հեռացումից հետո իրենց դիրքերն ամրապնդելու մտադրությունները: Երեք երկրների միջեւ հարաբերություններն ավելի բարդացան: Թուրքիային հաջողվեց ԱՄՆ-ից երես թեքել` Ռուսաստանից հակաօդային պաշտպանական համակարգեր գնելով եւ, Ուկրաինային վնասելու եղանակով, գազի խողովակաշարի շուրջ Մոսկվայի հետ գործարք կնքելով: Սակայն Թուրքիան միեւնույն ժամանակ Մոսկվայի դեմ մղում է պրոքսի պատերազմներ Սիրիայում ու Լիբիայում: Իսկ հուլիս-օգոստոս ամիսներին զորք ու սարքավորումներ տեղակայեց Ադրբեջանում», գրում է թերթը ու իր ընթերցողներին տեղեկացնում թուրքական F-16 մակնիշի կործանիչի կողմից հայկական ռազմաօդանավը խոցելու փաստի մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031