Տարբեր աղբյուրների տարածած լուրերին այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, պատասխան տեղադրում ենք «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը.
– Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:
– Այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Որոշակի ուժեր Ռուսաստանում և Հայաստանում նույնիսկ այսօր շահարկում են Փաշինյանի հարցը: