Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ի ցույց դրեց իր լիակատար անզորությունը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նա նշել է, որ դեմ է Կոսովոյում և Մետոխիայում սառեցված հակամարտություններին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս մարտերը ցույց տվեցին, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունը։ «Այս հակամարտությունում մենք տեսանք միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտություններին։ Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ հետագայում։ Ուստի ես կողմ եմ հարցերն այսօր և վաղը լուծելուն, այլ ոչ թե մեր երեխաներին թողնելուն»,- ասել է նախագահը։
«Ես կանեմ ամեն բան, որպեսզի Սերբիայի կառավարությունն ու բանակցություններին մասնակցող բոլոր կողմերն անեն ամեն բան Բելգրադի և Պրիշտինայի միջև կոմպրոմիսային տարբերակ գնելու համար»,- ասել է սերբ նախագահը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև