«Ցավոք սրտի, ստեղծված է եռյակ դաշինք, որի մեջ մտնում են Ադրբեջանը, Թուրքիան եւ ահաբեկիչները եւ այդ եռյակ դաշինքը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- այսօր Արցախի Տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Ըստ նրա՝ «Այսօր եւ վաղվա օրը վճռորոշ լինելու մասին արված հայտարարությունը, կարծում եմ, կապված է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Գիտեք, որ մեր բանակը հերոսաբար կռիվ է տալիս, կանգնեցնում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների գրոհները, որոշ հատվածներում տեղի են ունենում ծանր մարտեր, տեղեր կան, որտեղ մեր զինվորները լիովի վերահսկում են իրավիճակը, բայց նաեւ զուգահեռ դիվանագիտական խողովակներով աշխատանք է տարվում մեր տարբեր գործընկերների հետ, որ ավելացնեն ճնշումը Թուրքիայի վրա: Հիմա Ադրբեջանի մասին առանձին խոսել անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն, Թուրքիայի ձեռքում է: Մեր հաջողությունները առաջնագծում մեծ հաջողություններ են բերելու նաեւ դիվանագիտական ճակատում»:
Հարցին, թե իրենց կոչին արձագանքող երկրներ եղե՞լ են, Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Մեր կոչը եղել է այսօր, մենք այն տարբեր օղակներով ենք հասցնում հասցեատերերին: Պիտի նաեւ հաշվի առնենք, որ այսօր շաբաթ օր է: Փառք Աստծո, ամեն տեղ չի պատերազմ եւ մարդիկ նաեւ հանգստանալու հնարավորություն ունեն: Երկուշաբթի օրվանից ավելի ակտիվ աշխատանք ենք կատարելու նաեւ խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով պետք է մեր այս կոչը տեղ հասցնենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ