Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. «Քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, մենք կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»

Հոկտեմբեր 03,2020 20:16

Արցախի հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Արցախի տեղեկատվական շտաբում մանրամասներ ներկայացրեց այսօր Արցախի ԱԳՆ ընդունած հայտարարությունից:

«Վաղն առավոտյան լրանում է մեկ շաբաթը, ինչ Ադրբեջանը, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումները ագրեսիա են սկսել Արցախի Հանրապետության  դեմ: Այս ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց սատարող  ահաբեկիչները միջազգային հումանիտար իրավունքների ու Ժնեւյան կոնվենցիայի խախտումներ են կատարել՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքները եւ գյուղերը, որի հետեւանքով մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:

Գիտեք, որ միջազգային հանրությունը եւ միջազգային հանրությունը ներկայացնող տարբեր կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, այդ համանախագահող  երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչ հնչեցրել, Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի դադարեցվեն գործողությունները եւ սկսվեն խաղաղ բանակցություններ: Այդ կոչերը մնացել են անպատասխան եւ, փաստորեն, միջազգային  հանրությունը ունի մի կարծիք, իսկ վտարյալ երկու պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ունեն ուրիշ կարծիք եւ լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմը կանգնեցնելու կոչը: Քանի որ այդպես է, մենք համարել ենք ճիշտ, որ այսօր կոչով հանդես գանք, կոչ անենք միջազգային հանրությանը՝ ճանաչել  Արցախի Հանրապետության անկախությունը: Մենք համոզված ենք, որ այդ քայլը կարող է ծառայել որպես լծակ, որպես մեխանիզմ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031