Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։
Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։
Կարդացեք նաև
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքեց հակառակորդի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ լուրը։ Վերջինիս խոսքերով՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ և առողջ են։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ