Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ, տարածաշրջանը նոր Մերձավոր Արեւելքի ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որի մեջ նույն թուրքական ձեռագիրն է». Աշոտ Ղուլյան

Հոկտեմբեր 03,2020 19:44

Արցախի տեղեկատվական շտաբում ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի սահմանի ողջ երկայնքով Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի աշխարհաքաղաքական դրդապատճառները վերլուծելով՝ ասաց.«Վերջին երկու օրերին ունենք քաղաքական առումով հակամարտության ռազմական մեծածավալ գործողությունների միջավայրի փոփոխություն: Աշխարհը սկսել է մի քիչ ուրիշ ձեւով նայել: Սա տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ից հետո, երբ որոշակի տվյալներ եւ փաստեր հայտնվել են ռուսական եւ ֆրանսիական ռազմաքաղաքական ղեկավարության տրամադրության տակ եւ վստահ եմ՝ ոչ միայն իրենց: Կարծես, այս երկրներում հասկացել են, որ այստեղ Ղարաբաղի խնդիր չէ, որ այստեղ տարածաշրջանը նոր Մերձավոր Արեւելքի ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որի մեջ էլի նույն ձեւով թուրքական ձեռագիրն է: Ադրբեջանը այստեղ կամակատար է եւ գնալով դա էլ է բացահայտվելու:

Այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել, եթե կարելի է ասել, մի քիչ ավելի համարձակ հայտարարություններով, այս պահին նույնիսկ դա երեւի բավարար չէ, որպեսզի մենք ունենանք այս նոր ռազմական գործողությունների դադարեցում: Շատ կոնկրետ քայլեր պետք է արվեն: Չեմ կասկածում, որ դրանք արվում են. արվում են գուցե ներքին խողովակներով՝ դիվանագիտական, պետական, պաշտոնական: Բայց շատ կարեւոր է, որ մենք էլ դա զգանք:

Կարծում եմ, այսօր եւ վաղը շատ վճռական են միջավայրը ամբողջացնելու եւ այդ միջավայրում մեր գործողություններն ավելի կոնկրետացնելու: Այստեղ ուժերի բեւեռացում է տեղի ունենում: Եվ քանի որ մենք ունենք 92-94 թվականների արցախյան առաջին պատերազմի, 2016 թվականի ապրիլյան պատերազմի նախաօրինակները, իհարկե, պետք է փորձենք այդ օրինակներն այսօր էլ կիրառել: Բայց , այսօր 2020 թվականն է, եւ մենք պետք է նաեւ հաշվի առնեն, որ ժամանակները փոխվում են եւ պետք է նաեւ այս փոփոխված ժամանակի իրողություններն էլ հաշվի առնել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031