Տավուշի սահմաններին խաղաղություն է, իսկ մարզում՝ բերքահավաք:
Հոկտեմբերի 1-ին Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեր զրույցում հավաստիացրեց, որ Տավուշի մարզի սահմաններին հակառակորդի կողմից ոչ մի շարժ չի նկատվել:
-Սահմաններին ի՞նչ է եղել, խաղաղություն է: Մենք էլ բոլորով հավաքված բերքահավաք ենք անում: Մեծ, փոքր բոլորս իրար հետ ենք: Էս տարի շատ բերք կա: Հետաքրքիր է, չէ՞,որ համ կռիվ է գնում, համ էլ էսքան բերք կա: Էս էլ է, էլի հաղթանակ: Մեր տղերքը կռվելով են հաղթում, մենք էլ՝ բերքահավաքով: Թշնամուդ պիտի աշխատանքով էլ հաղթես: Բոլորն էլ թող գան, դուք էլ եկե՛ք, իրար հետ խաղող հավաքենք, – ասաց Ս. Սաղոյանը:
Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:
Կարդացեք նաև
Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին…»:
Լուսինե ԳՈՒԼՅԱՆ
Լուսանկարը՝ Արեգ Բալայանի ֆեյսբուքյան էջից