Հայաստանի «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության հայտարարությունը
Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ էլ ավելի դաժանությամբ՝ զանգվածային ոչնչացման ծանր զենքից անդադար հարվածներ հասցնելով քաղաքներին և գյուղերին, ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում, ինչը հանգեցրեց բազմաթիվ զոհերի և վիրավորների խաղաղ բնակչության շրջանում: Հազարավոր փախստականներ ստիպված էին լքել իրենց տները:
Եվս մեկ անգամ, Ադրբեջանի ղեկավարությունը կատարեց մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպիսիք են՝ պատերազմի պլանավորումը, նախապատրաստումը, սանձազերծումը, խաղաղ բնակիչների ոչնչացումը, ռմբակոծումը և հրթիռակոծումը, դիտավորությամբ ավերել քաղաքներն ու գյուղերը և ատելություն սերմանել լրատվամիջոցներում: Ադրբեջանի կողմից այդպիսի գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության ժնևյան կոնվենցիայի, լուրջ խախտում են և համարվում են ռազմական հանցագործություններ:
Թուրքիան անմիջական մասնակից է ադրբեջանական ագրեսիային, որը քաղաքական, ռազմական և դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային:
Կարդացեք նաև
Թուրքիան Սիրիայից իսլամական ահաբեկիչներին ուղարկում է Ադրբեջան՝ նրանց օգտագործելով տարածաշրջանում ագրեսիայի և ապակայունացման գործընթացում:
Հարձակվող անօդաչու թռչող սարքերը եւ թուրքական ինքնաթիռը հարձակողական գործողություններով ներխուժել են Հայաստանի սահմաններ:
Բացի Թուրքիայից, մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ հայտարարեցին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին:
Այսօրվա թուրք-ադրբեջանական ագրեսիան ունի նույն ցեղասպանական նպատակները, ինչ 20-րդ դարի սկզբին: Թուրքական և ադրբեջանական ֆաշիստական ռեժիմները չեն էլ թաքցնում իրենց պանթուրքիստական ծրագրերը, որոնք հայ ժողովրդի նոր ցեղասպանության պատճառով նպատակ ունեն գրավել Արցախը և Սյունիքը, ստեղծել պանթուրքիստական ցամաքային միջանցք:
Թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմը շրջափակում է Հայաստանը շուրջ 30 տարի՝ բացահայտորեն ցուցադրելով գաղութային դրսեւորումներ Արցախի դեմ, ժամանակ առ ժամանակ դիմելով ռազմական ագրեսիային, իսկ հայ զինծառայողների ու խաղաղ բնակիչների մահը ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից, հայկական բնակավայրերի գնդակոծումը մշտական է: Նույնիսկ հայկական արմատներ ունեցող այլ երկրների քաղաքացիներ Ադրբեջանում ենթարկվում են ազգային խտրականության ու նվաստացման:
Իրավիճակի զարգացումն այս ուղղությամբ կարող է հանգեցնել մարդասիրական աղետի:
Այս ողբերգական շրջանում «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր առաջադեմ պետություններին
խստորեն դատապարտել.
-Թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ;
– խաղաղ բնակչության ոչնչացումը, խաղաղ բնակիչների ռմբակոծությունները և հրթիռային հարվածները, Ադրբեջանի կողմից քաղաքների և գյուղերի կանխամտածված ավերումը;
– թուրք-ադրբեջանական ագրեսորների կողմից միջազգային ահաբեկչության օգտագործումը տարածաշրջանը ապակայունացնելու համար.
անմիջապես ճանաչել.
– Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
– Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի և բանակցային գործընթացին մասնակցի միջազգային ժամանակավոր կարգավիճակը;
– Արցախի Հանրապետության իշխանությունների կարգավիճակը, որպես դրա օրինական ներկայացուցիչները.
Անմիջապես ձեռնարկել գործողություններ, որպեսզի՝
– դադարեցնել ագրեսիան.
– ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը.
– մարդասիրական օգնություն տրամադրել փախստականներին և ագրեսիայի զոհերին:
Հայկ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Հայաստանի ՍԻՄ կուսակցության նախագահ, վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր