«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը:
Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի, տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով,
Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին քննարկումներն են:
Կարդացեք նաև