Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ-վարակաբանը կոչ է անում հետեւել սահմանված կանոններին, որ բուժհիմնարկները չծանրաբեռնվեն

Հոկտեմբեր 03,2020 17:41

«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանն Aravot.am-ի խնդրանքով այսօր անդրադարձավ վերջին օրերին մեր հանրապետությունում գրանցվող կորոնավիրուսի բարձր ցուցանիշներին:

Մեր հարցին՝ արդյոք թվերի աճը պայմանավորվա՞ծ է բնակչության զգոնության թուլացմամբ, հակահամաճարակային կանոնները չպահելով ու խմբերով հավաքվելով, բժիշկ Արմեն Օհանյանը պատասխանեց, որ հակահամաճարակային կանոնների անտեսումը կարող է որոշակի տոկոսով դեր խաղալ, բայց՝ փոքր: Ըստ նրա, վարակի աճը սպասելի էր՝ անկախ մարդկային գործոնից. «Դա մարդկային գործոնից մեծ մասամբ անկախ է, որովհետեւ վիրուսային հիվանդության ընթացքն է այդպիսին: Այո, մարդիկ կարող են դրա վրա ներգործել, բայց դա փոքր հատվածականություն ունի»:

Բժիշկը կոչ արեց հետեւել սահմանված կանոներին եւ պահպանել այն բոլոր սահմանափակումները, որոնք նախատեսված են. «Խաղաղ վիճակում մենք ունեինք բոլոր ռեսուրսները եւ կարող էինք պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, այս պահին մենք ունենք ռեսուրսի խնդիր եւ մեզ համար կարեւոր է ունենալ քիչ թվով վարակակիրներ եւ բուժհիմնարկները չծանրաբեռնել»:

Նա հորդորեց հիվանդանոց դիմելուց էլ հստակ ախտանշաններով դիմել, չփորձել ծանրաբեռնել առողջապահությունը. «Չասեն 37,5 ջերմություն ունեմ, փռշտում եմ, ինձ տարեք պառկեցրեք, որ տանը հարազատին չվարակեմ: Այդպիսի ախտանիշներով այս պահին մահճակալ զբաղեցնել հիվանդանոցում նպատակահարմար չէ: Երբ բժիշկը հստակ բացատրում է՝ մարդը կարող է տանը բուժում ստանալ, ուրեմն պետք չէ չընդդիմանալ ու պահանջել հիվանդանոցային բուժօգնություն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031