Դերասանուհի Անուշ Միրզոյանը ռազմական գործողությունների երկրորդ օրից պատսպարվել է ապաստարանում։
«Մենք ամեն ինչ ունենք, մեզ հետ ամեն ինչ բերել ենք։ Երեկ մեզ համար օգնություն են բերել հասցրել, ճիշտն ասած, հրաժարվել ենք, չենք ուզում, ասել ենք՝ զինվորների համար է։ Բայց ասել են՝ չէ, զինվորներն ամեն ինչ ունեն, սա ձեզ համար է»,- պատմում է տիկին Անուշը՝ նշելով, որ ապաստարանում ամեն ինչով ապահովված են, ոչ մի բանի կարիք չունեն։
Կարդացեք նաև
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է նաև այս ապաստարան, և հանդիպել այդ թվում նաև Անուշ Միրզոյանի հետ․ «Որ եկել է այս պահին հասել է այստեղ, ինձ նման մի մարդ է։ Ասացի՝ բարի ճանապարհ, նորմալ տեղ հասնեք։ Մենք այստեղ մեր երեխաներին սպասենք, իրենք էլ այնտեղ հասնեն, մեր մասին էլ պատմեն, որ այստեղ քաջ կանայք կան, ջահել աղջիկներ կան, որ սպասում են իրենց զինվորներին, որ հետ գան»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի