Վլադիմիր Հովսեփյանը 1990 թվականին Հայաստանից տեղափոխվել է Արցախ՝ մշտական բնակության։ Մասնագիտությամբ մանկավարժ է, Արցախում զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Նա կիրակի օրվանից ապաստարանում է գտնվում, իր խոսքերով՝ խուճապ չկա, սակայն իր այգուն ու գործին կարոտում է․ «Մեզ այստեղ շատ հոգատար են վերաբերվում։ Ամբողջ հայությունը այնքան օգնություն է ուղարկել, որ չենք իմանում, ինչ անել, սննդի խնդիր չկա, ապաստարանն էլ լավ է, ապահով է»։
Կարդացեք նաև
Պարոն Վլադիմիրը համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու, և շուտով վերադառնալու է իր առօրյա աշխատանքին․ «Այստեղ մնում ենք մինչև փոթորիկն անցնի, ու վերադառնանք մեր կյանքին»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի