Արտասահմանցի լրագրողների մի խումբ չի կարողանում Հայաստանից անցնել Լեռնային Ղարաբաղ՝ ճանապարհներին տիրող վտանգավոր վիճակի պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լրագրողներից մեկը։
«Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն ճանապարհին իմացանք, որ կրակում են, ռումբն ընկել է ճանապարհի կամրջի վրա։ Այդ պատճառով ստիպված էինք գիշերել Գորիսում»,- ասել է լրագրողը։
Այս տեղեկությունը հաստատել էին նաև Արցախի տեղեկատվական կենտրոնում։ «Հակառակորդն արդեն կրակում է մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Մամուլ» գրությունն արդեն չի փրկում։ Ուստի շատ վտանգավոր է։ Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա՞նք կազմակերպել նրանց տեղափոխությունը, թե՞ ոչ»,- հայտնել են տեղեկատվական կենտրոնից։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ