Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեխաները ռազմական գործողությունների ժամանակ վախենում են․ «Ասում են՝ բաբո՜, բաբո՜, կյամ են մեզ տանեն»

Հոկտեմբեր 03,2020 14:57

Գաբրիելյանների ընտանիքը կիրակի օրվանից պատսպարվել է ապաստարանում։ Ընտանիքում 5-ն են՝ մայրը՝ Էլմիրան, որդին՝ Արարատը, հարսը՝ Ալվարդը և երեք երեխաները՝ 5 տարեկան Էլմիրան, 3 տարեկան Միքայելը և 2 տարեկան Թագուհին։

Չնայած Երևան տեղափոխվելու հորդորներին ընտանիքը հրաժարվում է Երևան գնալ։

«Ես Երևան չեմ գնալու, պրծավ»,- բացականչում է տիկին Էլմիրան՝ հետո միանգամից ավելացնելով, որ Հայաստանը ևս օտար չէ, բայց ամեն դեպքում իր հողը՝ Արցախը չի թողնելու։ «Մենակ ես էս խոխեքին կարողանամ պահել»։

72-ամյա տիկին Էլմիրան 1992 թվականին մասնակցել է Արցախյան ազատամարտին որպես բուժակ, որի ընթացքում կորցրել է ամուսնուն, որդուն և սկեսրայրին։

Երեխաները ռազմական գործողությունների ժամանակ վախենում են, վազում են տատիկի մոտ․ «Ասում են՝ բաբո՜, բաբո՜, կյամ են մեզ տանեն։ Ասում եմ՝ վախել միք, ես թողում չիմ ձեզ տանեն։ Տանում են, թո՛ղ ինձ տանեն։ Ես ո՛չ ավտոմատից եմ վախենում, ոչ պուլիմյոտից, իմ խոխեն պուլիմյոտչիկ է եղել, զոհվել է, բայց ես վախում չեմ, ես Ղարաբաղից դուրս չեմ գա։ Ղարաբաղը կարողանում է ինձ քյոմագ անի, մի կտոր հաց բերի ես ուտեմ, մի բուռ ջուր բերի, ես խմեմ, բոլ ա դա ինձ»։

Սակայն, ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի, երեխաները համապատասխան հիգիենայի պարագաներ չունեն, ապաստարան են տեղափոխվել միայն իրենց հագի շորերով, սննդի հետ կապված խնդիրներ ունեն, չնայած նրան, որ օգնություն են ստացել։

Հարևանները ևս հնարավորթյան սահմանում իրենց օգնություն են ցուցաբերում, երեխաներին անհրաժեշտ պարագաներ և խաղալիքներ են փոխանցում։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031