Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,
Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ այս ծանր ու դժվար օրերին համախմբվելու և միասնական ուժերով հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար:
Անգնահատելի է ձեր նվիրվածությունը մեր սահմանին, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին տարատեսակ աջակցություն ցուցաբերելու հարցում:
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներն, հիմնարկ-ձեռնարկություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական, կրթա-մշակութային հաստատություններին, մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցականներին, բարերարներին, կենսաթոշակառուներին և բոլոր-բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայում և այս օրերին աջակցելու հարցում վճռական են տրամադրված: Շնորհակալություն նրանց, ովքեր այս պահին մարտնչում են թշնամու դեմ, ովքեր ինքնաբուխ կերպով մեկնում են հայրենիքի սահմանները պաշտպանելու, ցանկություն հայտնում իրենց զինվոր եղբայրների հետ կողք կողքի պայքար մղելու:
Ես խոնարհվում եմ այսքան պատրաստակամ և հայրենասեր լինելու ձեր ձգտումների առաջ:
Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդն անպարտելի է, և այս պայքարում նրա հաղթանակն անխուսափելի է:
https://www.facebook.com/sanosyangnel/posts/2404891459813092?__xts__[0]=68.ARCLlYvWM8oJxDT3wj1RqiQOHB3xecLAt2_AUTFM7PgNyZ5IiNfDk8nyREvfXO-AxWd5elj5vgsA494rJELTKXcdUVDXBThV8sIvUltdW4xSdmhXk2d-VD48tQO7vkrdcj7dOFIwbCjWOCYZc_D6sYpSWn6thgViWKohj4DFO0oFEk-uVPHlPriGB62DQ-PA2Cmw4tar3qKWmsFOLaPDAF3JJulJGsDW2S0CH_HuIR0Z5T3oZ2R9MFNPfGQ3Fq0pbJsXS_XW0gf9n7BjzvLuKVDG4wA8dKfRn7-glh6Vn3twUC44vecNThOK4aIPQ6wQt5ybKPVb4N2Ts4sHmIu2OALG&__tn__=-R