Հոկտեմբերի 3-ին, ժամը 12։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը։
Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերել է 1 հատ Ֆ-1 տեսակի հին նռնակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ