Տեղեկություններն այն մասին, թե իբր սիրիացի գրոհայինները Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխվում Վրաստանի տարածքով, չեն համապատասխանում իրականությանը և ուղղված են տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը, հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։
«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, թե, իբր, թուրքական կողմից Վրաստանի տարածքով Սիրիայի ոչ ֆորմալ զինված խմբավորումների անդամներ են ուղարկվում Ադրբեջան․․․ Դա սուտ է՝ ուղղված իրավիճակի սրացման ու տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը»,- ասել է պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ