«Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ողջ երկայնքով: Հատկապես ինտենսիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի»,-Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:
«ՊԲ մարտիկները ցուցաբերելով հերոսություն՝ հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ, թվերը ճշտվում են: Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի գրված եւ չգրված կանոնները՝ հրթիռային հարվածներ հասցնելով այդ թվում Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,-տեղեկացրեց Սուրեն Սարումյանը:
Զարգացումների մասին նա հորդորեց իմանալ միայն պաշտոնական լրահոսից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ