Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի հետևանքով կրած վնասները էլ ավելի են խորացնելու Ադրբեջանի տնտեսական ճգնաժամը՝ պատճառ դառնալով սոցիալական և քաղաքական դժգոհության մեծ ալիքի․ Սուրեն Պարսյան

Հոկտեմբեր 03,2020 12:53

2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունն անկում է գրանցել 3 տոկոսով։ Օգոստոսին արդյունաբերությունը նվազել է 3,1 տոկոսով։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 4,3 տոկոսով:

2020 թվականի «Գործարարությամբ զբաղվելու» զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ վարկանշավորման մեջ 9 կետով նահանջ է գրանցել, որը ևս մեկ անգամ վկայում է Արդրբեջանում տնտեսական բարեփոխումների շարունակական ձախողումների մասին։

Տպավորություն է, թե Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սկսելուց առաջ առհասարակ չեն գնահատել տնտեսական վնասները, մասնավորապես՝ տնտեսական կորուստների հետ կապված ռիսկերը։

Միայն 2019 թվականին՝ 2016-ի համեմատ Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար կամ 3 անգամ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը տարեցտարի կորցնում է օտարերկրյա ներդրողների վստահությունը և ներդրումային գրավչությունը։

Անշուշտ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը նաև մեծ հարված է հասցրել Ադրբեջանի ներդրումային միջավայրին։ Իսկ եղած ներդրումները հիմնականում ուղղվում են նավթագազային ոլորտ, որի եկամուտներից շարունակում է ագահաբար օգտվել միայն ադրբեջանական իշխող ռեժիմը։

Կորոնավիրուսի համավարկը լուրջ սոցիալական խնդիրներ է առաջացրել բնակչության համար, մասնավորապես՝ Խազարի համալսարանի օգոստոսյան զեկույցի համաձայն՝ հաշվարկվել է, որ 1,3 մլն մարդ կարող է գործազուրկ դառնալ այս համաճարակից, այսինքն՝ իր աշխատանքը կկորցնի ամեն 4 աշխատողը։

2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ընդհանուր արտահանումը նվազել է 3,6 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 36,1 տոկոսով, իսկ ոչ նավթային արտահանումը (հիմնականում՝ լոլիկ, ոսկի և բամբակ) նվազել է 9,7 տոկոսով։

Արտաքին առևտրաշրջանառության նվազման պատճառով 2020 թվականի առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանի մաքսատուրքերից մուտքերը կրճատվել են 8 տոկոսով։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները դա լրացնում են ի հաշվի պահուստների։

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել տնտեսական բարեփոխումներ և մեծ կախվածություն ունի նավթագազային ոլորտից, իսկ պատերազմի հետևանքով կրած վնասները էլ ավելի են խորացնելու տնտեսական ճգնաժամը՝ պատճառ դառնալով սոցիալական և քաղաքական դժգոհության մեծ ալիքի։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031