ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ օրը կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկերներ Մևլութ Չավուշօղլուի հետ Կովկասում տիրող իրավիճակը քննարկելու համար, հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Համաձայն այդ տեղեկությունների՝ Պետդեպարտամենտի պաշտոնյան հոկտեմբերի 3-ից 5-ը կայցելի Անկարա և Ստամբուլ:
«Ռիկորը կհանդիպի թուրք գործընկերների հետ` ԱՄՆ հարաբերությունների զարգացումը ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ քննարկելու համար։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկի իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և Կովկասում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ