Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. Հայաստանի ֆինանսական շուկան եւ բանկային համակարգը կայուն են, եւ առաջիկայում եւս այդ կայունությունը կպահպանվի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2020 12:22

Պատերազմը մարդկային կորուստներից բացի նաեւ հարվածում է երկրի տնտեսությանն ու ֆինանսական համակարգին։ Կարող ենք փաստել, որ պատերազմը սկսվելուց ի վեր ադրբեջանական մանաթն ու թուրքական լիրան սկսել են արժեզրկվել, ինչը նաեւ միջազգային բիզնես հանրության որոշակի վերաբերմունքը կարելի է համարել՝ ուղղված 2 ագրեսորներին։ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ֆինանսական շուկան եւ բանկային համակարգը կայուն են, սա առաջին փորձությունը չէ, եւ առաջիկայում եւս այդ կայունությունը կպահպանվի։

– Կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանն ու ֆինանսական համակարգին, հիմա 2-րդ ալիքն է՝ պատերազմի տեսքով։ Դուք այսօր առկա ռիսկերն ինչպե՞ս եք գնահատում։

– Իբրեւ կանոն՝ մեր բանկային համակարգն ավելի թեթեւ է էդ հարվածները տանում, քան տնտեսությունը։ Հիմա չեմ ուզում ավելի խորանալ, էնտեղ տնտեսական անկման սպասվող տեմպերի պարագայում, իհարկե, անկում չի ապրել։ Ցուցանիշների աճի դինամիկան գուցե ավելի թույլ լինի, քան անցած տարի, հավանաբար՝ շահութաբերության մակարդակի համեմատական նվազում լինի, բայց էլի կայուն միջավայրը պահպանվելու է։

– Բանկային համակարգը, լինելով ամուր համակարգ, պատերազմական իրավիճակում որքա՞ն կարող է ոտքերի վրա կանգուն մնալ եւ ցնցումների չենթարկվել, ռեսուրսը որքա՞ն է։

– Նայած թե ինչ պատերազմ, եթե ատոմային ռումբ ընկնի, իհարկե, ոչ մի բան էլ չի դիմանա։

– Խոսքն ա՛յս պատերազմի մասին է, որի մեջ ներքաշվել ենք մենք այսօր։

– Ես արդեն ասացի, որ այդ կայունությունը կպահպանվի առաջիկայում եւս։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031