Կապանի դրամատիկական թատրոնի շենքի մերձակա պուրակում աշնան այս օրերին ծաղիկներ են ծաղկել։ «Զարմանալի երեւույթ է, նման բան չի եղել, դրանք գարնանն են բացվում, ծաղկում։ Մենք անվանեցինք հաղթանակի զանգակներ։ Խորհրդանշական է, բայց երեւի հաղթանակի ավետաբերներ են»,–ասաց թատրոնի ռեժիսոր Քրիստինե Սլոյանը։
Ըստ բուսաբան Կարինե Ղազարյանի, այս ծաղիկը քրմածաղիկների ընտանիքին է պատկանում, հավանաբար դաշտային քրքում է եւ աճում է հիմնականում լեռնային շրջաններում։ «Կան տեսակներ, որոնք աճում են մարտ-մայիսին, իսկ որոշ տեսակներ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին»,–ասաց բուսաբանը։ Վերջինս չբացառեց, որ սա գարնանը բազմացող տեսակներից լինի։
Ի դեպ, Կապանի թատրոնը այս օրերին վերածվել է պահեստի, ուր հավաքագրվում են առաջնագիծ ուղարկվող առաջին անհրաժեշտության ապրանքները։
Այս մասին մանրամասն՝ առաջիկայում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ