Վստահ ենք, որ բոլորիս ուշադրությունը սևեռված է մեր երկրում տիրող իրավիճակին, և որ բոլորիս` այդ թվում նաև մեր և մեր աշխատակիցների ջանքերն ու հնարավորություններն ուղղված են առաջնագծում կանգնած մեր տղաների թիկունքն ամրապնդելուն և աջակցելուն։ Չնայած դրան, այսօր ստիպված ենք նաև արձագանքել որոշ ակտիվիստների տարածած անհեթեթությանը, թե Լիդիանն Ամուլսարի տարածքում տեխնիկա է տեղաշարժում, ու դա «սադրանք» է։
Դժվար է հավատալ, որ նույնիսկ երկրի համար այս ծանր օրերին, ոմանք, միևնույն է, շարունակում են Լիդիանի դեմ իրենց պատվերի կատարումը։ Նույնիսկ այս օրերին։
Սադրանքը երկրի տնտեսության ու պետության դեմ հետևողականորեն իրականացվող դիվերսիան է, որին արդեն երկու տարի մասնակցում են ակտիվիստները։ Ամուլսարի տարածքում աշխատելը և զինվորի թիկունքն ամրապնդելը Լիդիանի լիարժեք իրավունքն ու պարտականությունն է` հատկապես այս օրերին։
Մենք այս պահին ճիշտ չենք համարում խոսել, թե ինչ նպատակով է օգտագործվել և օգտագործվում Լիդիանի տեխնիկան, քանի որ բաներ կան, որ առավել կարևոր են, քան անձի կամ ընկերության շահը: Միայն ժամանակը ցույց կտա, թե ով և ինչ նպատակով էր իրականցնում «սադրանք» պետության, երկրի, տնտեսության դեմ։
Մենք մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ռազմաճակատ մեկնած Լիդիանի աշխատակիցներին, մեր համայնքների բազմաթիվ բնակիչներին, սահմանին կանգնած մեր զինվորին: Հաթելու ենք ու միասին կառուցելու ենք մեր երկրի ամուր տնտեսությունը։
«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»
Կարդացեք նաև
https://www.facebook.com/lydianarmenia/photos/a.306286716482244/1028615747582667/