Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կարող է հանդիսանալ դոնոր․ արյունատվության հակացուցումները, կանոնները

Հոկտեմբեր 03,2020 11:22

Ով կարող է հանդիսանալ դոնոր

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

  • լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
  • լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
  • արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90,
  • զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։

Արյունատվության հակացուցումները

Հակացուցումները կարող են լինել.

  • բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն,
  • ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

Բացարձակ հակացուցումներն են.

  • Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզ և այլն):
  • Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:
  • Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ՝ 6 ամիս

2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում՝ 6 ամիս

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում (վարակների էնդեմիկ օջախներում)՝ 6 ամիս

4) հղիության և լակտացիայի շրջան՝ ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան
3 ամիս լակտացիայի ավարտից հետո

5) դաշտանի շրջան՝ դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր

6) ալերգիկ վիճակներ՝ 2 ամիս

7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ՝ 1 ամիս

8) պատվաստումներ`

կենդանի վակցինա՝ 1ամիս
սպանված վակցինա՝ 10 օր
կատաղության դեմ՝ 2 շաբաթ
հեպատիտ Բ-ի դեմ՝ 6 ամիս

9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ՝ 1 շաբաթից մինչև 1 ամիս

10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք՝ 5 տարի

11) ոգելից խմիչքների ընդունում՝ 24 ժամ

12) ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ՝ 3 ամիս

Ինչպես նախապատրաստվել արյունատվության

Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`

  • Արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
    արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
  • Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:
  • Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով:
  • Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:

Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.

  • 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
  • վիրակապը պահել 1.5-2 ժամ,
  • այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
  • չօգտագործել ոգելից խմիչք,
  • լավ սնվել և խմել շատ հեղուկ:

Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո:

ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031