ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում, «թիկունքում», Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։
Յուրաքանչյուրիս արտաբերած խոսքը պետք է լինի սթափ ու հավասարակշռված։ Ինքնագործունեության ժամանակը չէ։
Ռազմական դրություն է. բոլորս պետք է ենթարկվենք պատերազմական կանոններին։
Մի խնդրանք. այսօր պետք է զերծ մնանք թե՛ ավելորդ պաթոսից, եւ թե՛ հնարավոր խուճապային տրամադրություններից։
Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն եւ հաղթանակ։
Օրը թող բարի լինի հայ զինվորի ու ժողովրդի համար։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=794695624664868&id=333386077462494