Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Քանանյան․ «Բոլորովին բացառված չէ, որ Նախիջևանի ուղղությունից ևս լուրջ մարտական խնդիրների բախվենք»․ «Ժամանակ»

Հոկտեմբեր 03,2020 10:41

«Անգամ ամենախոշոր հաղթանակի դեպքում մենք հակամարտությունը չենք կարգավորելու, որովհետև սա հայ-ադրբեջանական և առավել ևս արցախա-ադրբեջանական հակամարտություն չէ։ Սա հայ-թուրքական հակամարտություն է, որտեղ հայ-ադրբեջանական հակամարտությունը սոսկ բաղադրիչն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ թուրքական պետությունները մտադիր չեն հանդուրժելու հայ ժողովրդի ու հայոց պետականության գոյությունը Ցեղասպանությունից հետո մեզ մնացած հայրենքի այս փոքր և վերջին հողակտորում:

«Հետևաբար մենք կկարողանանք խոսել հակամարտության կարգավորման կամ լուծման մասին միայն այն ժամանակ, երբ Թուրքիան անկարող կդառնա տարածաշրջանային քաղաքականություն վարել ու պարփակված կլինի փոքր սահմաններում կամ կդադարի գոյություն ունենալ որպես պետություն։ Ուստի սերունդներ շարունակ մենք ստիպված կլինենք մաքառել մեր ազգային գոյության իրավունքի համար»,- նկատեց նա։

Մենք լիովին վստահում ենք մեր ղեկավարության կամքին՝ պատերազմում հաղթանակ արձանագրելու իմաստով։

Ծանրագույն մարտեր են մղվում ռազմաճակատի ողջ երկայնքով։ Առաջին երեք օրվա ջանքերը՝ արագ և համարձակ բլից-կրիգով ճեղքելու հայոց պաշտպանական գծերն ու խորանալու դեպի Արցախի տարածք, լիովին տապալվել են։ Հիմա վերախմբագրելով իր ուժերը և առաջ քաշելով պահուստային զորամասերը, տեխնիկան՝ այլ մարտավարություն են որդեգրել։ Մենք սա ասելով պետք է նկատի ունենք Ադրբեջանի կողքին կանգնած սիրիական ահաբեկիչներին ու թուրքական ուժերի ներկայությունը՝ մասնավորապես ռազմաօդային ուժերի շատ ակտիվ գործածումը հայկական դիրքերի դեմ։ Այս իմաստով մենք ներկայումս գտնվում ենք նաև հայ-թուրքական պատերազմի մեջ։ Թուրքիան մեզ հետ պատերազմ է վարում Ադրբեջանի տարածքից, բայց արդեն իր Զինված ուժերի մասնակի մասնակցությամբ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ երկրորդ ալիքը առաջիկա օրերին նույնպես կմարվի, Ադրբեջանը կկանգնի էլ ավելի մոտ հայկական պատժիչ հեռանկարի առջև. «Բոլորովին բացառված չէ, որ Նախիջևանի ուղղությունից ևս լուրջ մարտական խնդիրների բախվենք։ Սա մեզ համար գոյութենական բնույթի պատերազմ է։ Ադրբեջանն ու Թուրքիան միտք չունեն մեզ զրկել Արցախից, նրանք սկսել են կիսավարտ ցեղասպանությունն ավարտին հասցնելու իրենց երազած պատմական առաքելությունը, բայց այն մեր ազգի համընդհանուր ուժերի ներդրմամբ իսպառ առ ոչինչ է լինելու»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031