Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական մեմեր՝ «Էրթամ քեզի համար ԱԹՍ բերեմ»-ից մինչեւ «Հաղթելու ենք»

Հոկտեմբեր 03,2020 10:31

Այս օրերին, երբ Արցախն ու Հայաստանը բաբախում են իբրեւ մեկ սիրտ՝ անգամ պատերազմական իրավիճակում մարդիկ չեն հուսալքվում՝ վստահելով մեր բանակի մարտունակությանն ու բարձր պատրաստվածությանը, ծաղրանկարներ ու զվարճալի համացանցային մեմեր, թեմատիկ հեշթեգեր ու տեսահոլովակներ են ստեղծում:

Ամենատիպական հեշթեգերից մեկը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի օգտագործած «զգետնել» բառն է, երբ նա օգտագործեց այն՝ հայտնելով հակառակորդի հերթական ԱԹՍ-ի խոցման մասին, իսկ ընդհանրապես ողջ հայությունը պատերազմի առաջին օրվանից օգտագործում է #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ , #ՀԱՂԹԵԼԵՆՔ հեշթեգերը:

Հայտարարությունների List.am կայքում հայտնվել է ԲՄՊ-3 զրահամեքենայի վաճառքի մասին հումորային հայտարարությունը, համացանցում՝ «Էրթամ քեզի համար» շարքից՝ «Էրթամ քեզի համար ԱԹՍ բերեմ» լուսանկարն ու ռեստորանի ճաշացանկը՝ հակառակորդի՝ խոցված զինտեխնիկայի նկարներով, երթուղային տաքսու լուսանկարը՝ Նախիջեւանից մինչեւ Եվլախ ու Բաքու ուղղություններով:

Քանի որ անընդհատ ընդգծվում է, որ պետք է հետեւել պաշտոնական լրատվությանը, տարածվում է «Մինչեւ Արծրունի մոտ չտեսնեմ, չեմ հավատա», «Շուշանի մոտ էլ նայի նավսյակի» մեմերը: Այդ թեմայով անգամ անկեկդոտ է ծնվել. «Ապարանցուն ասում են, որ երեխա է ունեցել, ասում է՝ մինչև Արծրուն Հովհաննիսյանի էջում չտեսնեմ ու մի հատ էլ Շուշան Ստեփանյանը չասի՝ չեմ հավատա…»:

Սոցցանցերի օգտատերերը տարածում են «Հանգիստ եղեք» շարքը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի, Տոնոյանի եւ այլոց լուսանկարներով:

Շատ են Արցախի խորհրդանիշներով, նաեւ հայկական կողմի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հակադրությունն ընդգծող մեմերը:

Հիշեցնենք, որ մեմ բառը առաջինն օգտագործել է Ռիչարդ Դոքինսզը 1976 թվականին իր «The Selfish Gene» գրքում, իսկ համացանցային մեմ հասկացությունը առաջինն առաջարկել է Մայք Գոդվինը՝ «Wired» ամսագրի 1993 թվականի հունիսի թողարկման մեջ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին ու Արցախին՝ անպայման #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031