Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դիրքերի առաջ թշնամու նեխող դիակները վարակի և բարոյալքման աղբյուր են, որից պետք է օր առաջ ազատվել․ Ավետիք Չալաբյան

Հոկտեմբեր 03,2020 08:41

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը․

Երեկ ավարտվեց ռազմական գործողությունների առաջին շաբաթը, արդեն աշխարհում բոլորին պարզ է դառնում, որ թշնամու հարձակումը ձախողված է թե՛ մարտի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթակներում։ Թշնամին անխղճորեն մարտի է նետել իր ամբողջ եղած-չեղածը, կանգ չի առնում ոչ մի տեսակ կորուստի առաջ, արդյունքում Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները՝ որպես ակնառու վկայություն հայոց բազկի ուժի ու թուրքական «Բիզիմդիրի» հերթական ձախողման։

Երեկ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան կոչով՝ մարտական գործողություններում հումանիտար դադար վերցնելու, և մարտադաշտերից բոլոր դիակները հավաքելու։ Ես միանում եմ այդ կոչին, և հորդորում եմ մեր բանակի ղեկավարությանը՝ որպես իրական մարդասիրության ժեստ, գնալ այդ քայլին։ Որքան էլ ատելի լինի թշնամին, զոհվելուց հետո այն այլևս մեզ վտանգ չի ներկայացնում, փոխարենը մեր դիրքերի առաջ նրա նեխող դիակները վարակի և բարոյալքման աղբյուր են, որից պետք է օր առաջ ազատվել։

Այդ դիակները պետք է հիմա հատ-հատ հավաստանշել Կարմիր խաչի աջակցությամբ, և պարտադրել, որ դրանք հանձնվեն ընտանիքներին։ Համոզված եմ, որ մարտադաշտից ընտանիքներ վերադարձող հարյուրավոր և հազարավոր դիակները այս պատերազմը Ադրբեջանի ներսը տեղափոխելու լավագույն ձևն են, և կբացեն այդ երկրի ժողովրդի աչքերը այն մեծ խաբեության վրա, որոնցով իրենց կերակրել է Իլհամը արդեն համարյա երկու տասնամյակ։ Իսկ Իլհամի համար այս դիակները կմոտեցնեն հատուցման օրը՝ թե մեզ, թե սեփական ժողովրդին պատճառած անթիվ դժբախտությունների համար։

Բոլորին բարի լույս, հաղթելու անսահման վճռականությամբ։

https://www.facebook.com/AvetikNationalAgenda/posts/724485611469800

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031