«Պատերազմական այս օրերին փառք տալով հայ զինվորին՝ ներկայացնում ենք թշնամու կորուստները՝ զուսպ, հավասարակշիռ կեցվածքով կամ անթաքույց ուրախությամբ ու հպարտությամբ: Արտահայտման ինչ ձեւ էլ լինի, խորքը հայրենիքի հանդեպ սերն է՝ հզոր, բազմաշերտ ու գիտակցված: Ի՞նչ ապացուցեցին Հայաստանի զինված ուժերն այս օրերին. ամեն ոք ի՛ր պատասխանն ունի:
Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի համար պատասխանը հստակ է: «Այս մի քանի օրում ՀՀ ԶՈՒ-ն ապացուցեց, որ կարող է պայթեցնել Ադրբեջանի զինված ուժերի մասին հյուսված միֆը: Անգամ Թուրքիայի եւ վարձկաննների խոսուն մասնակցությունը չկարողացավ ու չի կարողանա կոտրել մեր տղաների կամքը:
Մեր ԶՈՒ-ի այս օրերի որոշ քայլեր հաճելիորեն զարմացրել են ռազմական փորձագետին: «Ոչ միայն ինձ,- ասաց նա,- ամբողջ աշխարհին: Եվ ոչ միայն այս անգամ, այլեւ ցանկացած մարտական գործողության ժամանակ էլ անակնկալներ են մեզ հրամցնում: Մերոնք, օրինակ, ունակ են հակատանկային նռնականետով ուղղաթիռ խոցել: Դրանք, հասկանալի պատճառներով, ճիշտ է, բացառություններ են, ամեն անգամ կիրառելի չէ, բայց տվյալ պահին իրադրության լուծում է եւ իրոք հաճելիորեն զարմացնում է: Կամ՝ աննախադեպ քանակի ԱԹՍ-ներ ենք ոչնչացրել, թռչող այլ օբյեկտներ»: Իսկ «աննախադեպն» ասվում է՝ տարածաշրջանային հակամարտությունների համեմատականի համապատկերում»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: