Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման մասին հրապարակումներին. Պոմպեո. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 03,2020 01:29

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 2-ին, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխելու մասին հրապարակումների հետ:

«Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետեւյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քալը նույն հետեւանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն:

Նա նշել է, որ այս կապակցությամբ հարցը պետք է ուղղել նախագահ Էրդողանին, թե ինչու է նա նման որոշում կայացրել, և ընդգծել, որ Վաշինգտոնն ունի բավականին հետեւողական տեսակետ այս կապակցությամբ:

«Երբ տիրում է խառնաշփոթ, երբ առկա է քաղաքական էթնիկական լարվածություն, որն աճում է այս սահմաններում երկարատև հակամարտության արդյունքում, այն միջազգայնացնելով, երրորդ կողմի՝ զենքի, զինամթերքի, համակարգերի, նույնիսկ պարզապես խորհրդականների տրամադրումը, ավելի է բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»,- շեշտել է պետքարտուղարը:

Պոմպեոն ընդգծում է, որ ԱՄՆ կոչ է արել բոլոր կողմերին, պարզապես զերծ մնալ նման քայլերից և միայն հորդորել հրադադարի ռեժիմի վերականգնումն ու երկխոսության ծավալումը՝ խաղաղությանն ու կայունությանը հասնելու համար:

«Մենք սա անշուշտ հաղորդել ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, եւ Թուրքիային: Ես ծանոթացել եմ ԵՄ-ից հնչած ուղերձներին, և Խորվաթիայի վարչապետն ինձ ասաց նույն բանը: Դա այն ուղերձն էր, որը Եվրամիությունն ուղղեց Թուրքիային երեկ կայացած իրենց հանդիպման ժամանակ՛՛,- ասել է Պոմպեոն:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031