Լրահոս
Օրվա լրահոսը

Կասետային արգելված զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ եւ ցայտուն խախտում է. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2020 07:00

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդեց՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կասետային արգելված զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ եւ ցայտուն խախտում է․ ըստ նրա՝ այն պատկանում է ոչ ընտրողական զինատեսակների թվին, ինչի կիրառումը արգելվել է դեռեւս 20-րդ դարին ընդունված Հաագայի սկզբունքներով, որովհետեւ այն անխուսափելիորեն հանգեցնում է խաղաղ բնակչության, քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի կորուստներին։

Քոչարյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սկսելով իսկ՝ Ադրբեջանի Հանրապետությունը խախտեց ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները. խոսքը ուժ, ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին է․ «Ժամանակակից միջազգային իրավունքն ընդհանրապես մերժում է պատերազմը, պատերազմի միջոցով առկա խնդիրների լուծումը, ուստի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարել է մեծագույն հանցագործություն»,- նշեց նա։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031